2017 թվականին շահագործման հանձնվեց ձկան մաքրման և սառեցման արտադրամասը: Արտադրամասը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և ներդրված է արտադրական պրոցեսի վերահսկման արդի համակարգ:
Աշխատանքի շարունակական կատարելագործման արդյունքում 2020 թվականի հունվարի 8-ին Միացյալ թագավորության “Intertek Certification Limited” կազմակերպության կողմից մեր ընկերությունը արժանացավ ISO 22000:2005 վկայագրի:
Այսօր մենք կարողանում ենք մեր հաճախորդներին մատուցել ձկնամթերքի մաքրման, սառեցման, խորը սառեցման, փաթեթավորման միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ ծառայություններ: