Ծիածանափայլ իշխան

Արարատյան դաշտի բնակլիմայական պայմանները, բարձրորակ արտեզյան ջուրը, ջրի որակական հատկանիշների մշտադիտարկումը, սանիտարահիգենիկ պահանջների պահպանումը, լողավազանների մաքրությունը, միայն լավագույն գենետիկ հատկանիշներով օժտված մանրաձկան օգտագործումը, միայն որակյալ կերերի օգտագործումը, ահա այն չափորոշիչները, որոնք ապահովում են մեր արտադրանքի բարձր որակը:

Ձկան արտադրության ողջ շղթայում, սկսած ձկնկիթից մինչև պատրաստի արտադրանքի ստացում, մենք բացառում ենք հակաբիոտիկների, փարիզյան կանաչի ինչպես նաև գենետիկորեն մոդիֆիկացված կերերի օգտագործումը:

Վկայակոչված չափորոշիչների պահպանումը, ինչպես նաև մշտապես 365 օր ջրի 14°C ջերմաստիճանի առկայությունը հնարավորություն է ընձեռում մեր գործընկերներին մատակարարել բարձրորակ ծիածանափայլ իշխան, որի ապրանքային չափը երկու կիլոգրամից բարձր է, իսկ գույնը salmofan 27+:

Category: Product ID: 152