Մանրաձուկ
Մենք գիտակցում ենք, որ արդյունավետ ձկնաբուծության առաջնահերթություններից է որակյալ մանրաձկան ստացումը և աճեցումը: Այդ նպատակով՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծվել է արդի պահանջներին համապատասխանող մանրաձկան արտադրամաս:
Արտադրամասում խստորեն պահպանվում են սանիտարահիգենիկ կանոնները, ներդրված ֆիլտրացիոն համակարգի միջոցով ապահովվում է անհրաժեշտ որակի ջրի մատակարարումը, ինչպես նաև ստեղծվել են մանրաձկան աճեցման համար անհրաժեշտ լավագույն պայմանները:
Մանրաձկան աճեցման ընթացքում բացառվում է հակաբիոտիկների, փարիզյան կանաչի ինչպես նաև գենետիկորեն մոդիֆիկացված կերերի օգտագործումը:
Համագործակցելով իսպանական OVAPISCIS S.A. ընկերության հետ և օգտագործելով վերջիններիս կողմից արտադրվող լավագույն գենետիկական հատկանիշներով օժտված ծիածանափայլ իշխանի ձկնկիթ մեզ հաջողվել է ստանալ բարձրորակ մանրաձուկ: