ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Ընկերության հիմնադրման նպատակն էր Հայաստանում իրականացնել ձկնարտադրություն, որը կիրացներ միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև կներդներ ոլորտի առաջատար տեխնոլոգիաներ:
Ձկնաբուծարանի նախագծային լուծումները մշակվեցին գերմանական WATER - proved ընկերության կողմից, այնուհետև իրականացվեց արտադրական գործընթացի խորհրդատվություն:
Ավելի քան 10 տարիների գործունեության ընթացքում մեզ հաջողվեց ձևավորել արհեստավարժ աշխատակազմ, ներդնել առաջատար և արդյունավետ տեխնոլոգիաներ, օգտագործել միայն բարձրորակ և բնական հումք:
Արդյունքում այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում ներկայացված են մեր գործընկեր հանդիսացող եվրոպական այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Agrikola italiana alimentare-A.I.A.S.P.A. ընկերությունը իր Veronesi ապրանքանշանով, VRM ընկերությունը իր Naturalleva ապրանքանշանով, Ovapiscis ընկերությունը: Բարելավվեց ծառայությունների մատուցման որակը, որի արդյունքում մեր ընկերությունը ձկնամթերքի մաքրման, սառեցման, փաթեթավորման ոլորտում արժանացավ ISO 22000 միջազգային վկայագրի:
Ընկերությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ շարունակում է ջանքեր ներդնել յուրաքանչյուր սպառողին մրցունակ ծառայություներ մատուցելու և որակյալ սննդամթերք մատակարարելու համար: